15/04/2024 12:20
Ովքե՞ր են Ադրբեջանի և Թուրքիայի «հիբրիդային լոբբիստները» Հայաստանում․ Մարուքյանն անուններ է նշում (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր յութուբյան էջում անդրադարձել է «Ադրբեջանի և Թուրքիայի հիբրիդային գործակալներին», որոնք Հայաստանում իրենց ելույթներով երկիրը տանում են դեպի «արյունահեղության»։
«Ահա, թե ինչպես են հավաքական «Արևմուտքի» անվան տակ, Հայաստանի մեդիա տիրույթում նստած, ստելով ու մանիպուլացնելով՝ զբաղվում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի լոբբինգով: Այս մարդիկ արևմտյան արժեքների և ինստիտուտների հետ ոչ մի կապ չունեն: Սովորական թշնամական լոբբիստներ են»,-գրել է նա՝ իբրև օրինակ բերելով բլոգեր Արտյոմ Չիբուխչյանին և սոցիոլոգ Կարեն Սարգսյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։