15/04/2024 13:24
Բանակին ծանր հարված հասցնելն այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից է. Աբրահամյան
Վտանգավոր է, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները գնում են բնակիչների հետ հանդիպելու, խոսելու, բայց դա այլ ձև, քան ահաբեկչություն որակել՝ չի լինի.
«Բանակին այդպես ծանր հարված հասցնելը այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից մեկն է։ Այն մարդիկ, ովքեր առնչվում են զինված ուժերի հետ, գիտեն բանակի զարկերակի մասին, իրենք լավ գիտեն, թե ինչ ազդեցություն է ունենում բանակին վերաբերող ցանկացած հայտարարություն և հետագայում դա ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ»։