15/04/2024 13:37
Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ)
Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, ես խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումը, նման բան չի կարող լինել. ԱԺ ճեպազրույցի ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ գուցե խաղաղության օրակարգով ցեղասպանության հարցը ևս ՀՀ-ի օրակարագից հանվում է։
«Նման հարց մեր օրակարգում չկա։ Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, և ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված»,-ասաց նա։
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, որ ինքը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ պետք է հասցեականացնել զոհերի անունները և այս ամենն է գուցե անհանգստացրել։ «Ինչո՞ւ եք անհանգստանում, դա շատ կարևոր է»,-ասաց նա։
Հարցին, թե ապրիլի 24-ին բարձրանալով Ծիծեռնակաբերդ՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստանում են քայլելու՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Մենք քայլելու ենք իրական Հայաստանով՝ չմոռանալով պատմական Հայաստանի մեր ժառանգությունը»։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ինքը երբեք իրեն պատմական Հայաստանում չի կարող զգալ, քանի որ իրական մարդ է, ֆիզիկական գոյություն ունի։
«Ինչի եք գնացել, կպել միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին՝ ես չեմ հասկանում»,-ասաց նա։