15/04/2024 14:58
Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց
Համեմատելով Հայաստանի տնտեսական դաշտում խոշոր դերակատարների գործողությունները, կտեսնեք, որ վարքագծի, գործիքակազմի, նպաստավոր գործոնների և դրանցից օգտվելու առումով փոփոխություն տեղի չի ունեցել. միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նա իր էջում կիսվել է«Հետք»-ի հրապարակումով, ըստ որի՝ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել, և նախատեսվում է 12 շենք կկառուցել։
«Այսպես են ոչնչացնում հեղափոխություն իրականացրած հանրության մոտ արդարության դեֆիցիտի վերացման ակնկալիքները:
Վաղուց հայտնի միտքը՝ «հեղափոխությունը նախաձեռնում են ռոմանտիկները, իրականացնում պրագմատիկները, արդյունքներից օգտվում սրիկաները», մնում է արդիական»,-գրել է նա: