15/04/2024 12:41
Տուգանքի փողը ես եմ մուծելու. դուք պետք եք ֆիզիկապես. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության (ԴՕԿ) հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Ապրիլի 18֊ից սկսում ենք փողոցում կոնկրետ գործողությունների շարք։
Առաջին օրվա համար ինձ պետք է 100 երիտասարդ, ովքեր անվախ են, նպատակասլաց ու կմասնակցեն այնպիսի գործողությունների, որը նախատեսելու է տուգանք` մաքսիմում 50.000 դրամ։ Գումարը ես եմ մուծելու, ինձ դուք պետք եք ֆիզիկապես»,-գրել է նա։