15/04/2024 11:26
Ինչու էին ձերբակալվել AntiFake-ի երկու աշխատակիցները. Մելիքյան (Տեսանյութ)
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ապրիլի 15-ին ինչու էին ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության ենթարկվել և ոստիկանության Դավթաշենի բաժին տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ՝ «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը։
Ասաց՝ ձերբակալվել են հասարակական վայրերն օգտագործելու կանոնները ենթադրաբար խախտելու համար։
Փաստաբանը նշեց, որ վարչական ձերբակալման են ենթարկվել, կազմվել է արձանագրություն։
«Տղաները չեն ընդունել, որ կատարել են նշված արարքը, տղաներին ազատ արձակեցին, սպասենք՝ երբ կընդունվի վարչական վարույթը և տուգանք նշանակելու մասին որոշումը»,-ասաց նա։