15/04/2024 22:12
Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ
Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը: Անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները նախազգուշացրել են, որ կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել: Ոստիկաններից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո միայն երիտասարդները կանգնել են: Նրանք գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը՝ Վարդենիս քաղաքի, իսկ 23-ամյա երիտասարդը՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ է:
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»: