15/04/2024 11:01
Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացվել է որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն
Ապրիլի 10-ին և 11-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա քաղաքներում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային փոխճանաչողական այց՝ Roadshow, որին ներկա են եղել ավելի քան 120 տուր-օպերատորներ և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինները և գործընկեր կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Սանկտ Պետերբուրգում ՀՀ պատվո հյուպատոսը։
Փոխճանաչողական այցի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանը որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն։ Այնուհետև Հայաստանը ներկայացնող և տեղի տուր-օպերատորների միջև տեղի են ունեցել B2B հանդիպումներ։