15/04/2024 12:52
Արցախի ոստիկանության երկու պաշտոնյա կասկածվում են անձնական ունեցվածքի գողության մեջ
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնից՝ անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արտակ Անտոնյանի ահազանգով ճշտել է, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Բաղրյանը ապօրինի կերպով տնօրինում է սեփականության հիմքով իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։
Համայնքային ոստիկանության տեսուչը պարզել է նաև, որ նշված ավտոմեքենան Արցախի Ներքին գործերի նախարարի կողմից նվիրվել է Ա․ Անտոնյանին, սակայն Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման ժամանակ Ա․ Բաղրյանը, ով այդ ժամանակ աշխատել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, նույն բաժնի պետ, Երևանում բնակվող 57-ամյա Ռոմա Հարությունյանի բանավոր թույլտվությամբ նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Հայաստան և հետագայում սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ ավտոմեքենան որպես պահեստամաս վաճառել է։