15/04/2024 19:19
Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել
Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը 1 տառանի` գերգաղտնագրված 2 որոշում է ստորագրել։ Դրանք հրապարակված են Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի պաշտոնական կայքում և հանրային իրարանցում են առաջացրել սոցիալական հարթակներում, գրել է Oragir. news-ը։
Հանրության շրջանում ասեկոսեներ են տարածվում այս ուշագրավ որոշումների վերաբերյալ; Ոմանք կարծում են, թե այս գերգաղտնագրված որոշումները միայն կառավարությանն են վերաբերում։ Այս առումով վարկած կա, թե «Գ»-ով որոշումները վերաբերում են կառավարություն-համայնք մութ գործարքներին։
Որոշ քաղաքացիներ էլ կարծում են, թե «Գ»-ով որոշումները գլոբալ, քաղաքակրթական նշանակության որոշումներ են՝ կապված արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։ Մասնավորապես՝ Եվրամիության հետ առևտրային, ներդրումային ծրագրերին առնչվող որոշումները նշվում են «Գ»-ով, որպեսզի ոչ ոք, հատկապես՝ ռուս գործընկերները գլխի չընկնեն։
Առաջիկայում գուցե պարզվի, թե ինչ որոշումներ են գաղտնագրվել «Գ» տառով, կատարման ինչ ընթացքում են, ինչ է շահելու փարաքարցին՝ այդ որոշումների կատարման արդյունքում։