16/04/2024 12:38
Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ, Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատում են բնականոն ռեժիմով, տեղեկություն լինելու պարագայում կտեղեկացնի: