16/04/2024 10:38
Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերով կոչ է անում դադարեցնել Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ամբողջացնելու վերաբերյալ քննարկումները։
Նա անդրադառնալով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անունները հաշվելու մտադրության մասին հայտարարությանը՝ նշեց, որ ծավալվող քննարկումը ծուղակ է։
«Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Թուրքիան ցանկանում է, որ այս հարցը քննարկման առարկա դառնա, ոչ թե լինի դատապարտման և ճանաչման հարց։ Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է՝ գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակով։ 30-ից ավելի երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 50 նահանգներ ճանաչել են ցեղասպանությունը։ Այն տաբու է, փակեք, ցեղասպանության քննարկման հարցը»,-նշում է նա։