16/04/2024 15:26
Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի ու թյուր դիրքորոշումն են տարածում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքական ազդեցությանն ու Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունն ու չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարահաքաղաքական հակամարտությունների մեջ»,- ասաց նա։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանում գիտեն, որ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, ու ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով։