16/04/2024 15:57
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանն ու միջազգայնորն ճանաչված սահմանների փոփոխությանը»,- նշեց նա։
Դեսպանը հայտարարեց՝ եթե սահմանին կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման ու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։
«Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- հավելեց Մեհդի Սոբհանին։