16/04/2024 15:40
Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բժշկական կենտրոնում։
Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են նաեւ Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունը՝ ՊԱԳ-ը։