16/04/2024 13:39
Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ)
Չի քննարկվում, որ գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Մնացածը, ինչպես ասում են, քաղաքական գործիչների դաշտում է»,-ասաց նա։
Աթանեսյանն անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին՝ նկատեց, որ դրանց պետք է վերաբերվել ադեկվատ, քանի որ միջազգային կառույցներից շատ կարելի է լսել ամպագոռգոռ խոսքեր՝ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն, և այլն։
«Դա սուտ է, ոչ մեկի ուշքը չի գնացել՝ մի անտեր երկիր տիրություն անեն։ Դա էլ զավթելու և իշխելու, կառավարելու և տարածքներ վերահսկելու տեսակ է։ Մեր իրավական համակարգը, Հայկ Նահապետից մինչ օրս, սպասարկել է երկրի ղեկավարին՝ կլինի խան, թագավոր, թե ռուս գուբերնատոր։ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք մի քիչ համակարգի տեսք էր ստացել, բայց դա էլ շատ արագ վերացրին, հետևաբար, շատ ադեկվատ եմ վերաբերում՝ ինչ կատարվում է և ոչ մի հրաշքի չեմ սպասում»,-ասաց նա։