16/04/2024 13:33
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում, Aysor.am-ի հետ զրույցում նշեց հիվանդանոցի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը:
Նա նշեց, որ այլ տեղեկություններ այս պահին հաղորդել չի կարող, ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Նշենք, որ ՔԿ մամուլի խոսնակն Ayosr.am-ին հայտնել էր, որ այս պահին Առողջապահության նախարարությունում խուզարկություն է իրականացվում: Լրատվամիջոցները հայտնել էին, որ խուզարկվում է նաև «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը: