16/04/2024 14:06
«Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի պնդմամբ՝ «Freedom House»-ի գնահատականն անարդար բարձր է։
«Համեմատության մեջ կարելի է ասել, որ դա անարդար բարձր գնահատական է, հատկապես այն բովանդակության համատեքստում, որ այդտեղ ներկայացված է, ընդ որում՝ ներկայացված է ոչ ամբողջը՝ առկա խնդիրների մի փոքր մասը։ Այս տեսանկյունից, գնահատականը համարում եմ անադար բարձր»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ «Freedom House»-ը հրապարակել է զեկույց, ըստ որի, ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75։
Մելքիյանի խոսքով, Կարեն Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախության զրոյացման սրընթաց գործընթաց է գնում։
«Այդ գործընթացն ավարտին հասել է, թե ոչ՝ էական էլ չի, որովհետև այդ գործընթացը բերել է դատական իշխանության դերի կտրուկ նվազեցման։ Այս պարագայում 2,75 միավորն ուղղակի անարդար բարձր է»,-ասաց նա։
Միջազգային հանրությունը, թեև քաղբանտարկյալների հարցով որևէ բան չի ասում, բայց փաստաբանը վստահ է, որ նրանք տեղեկացված են ամեն ինչից։
«Ուղղակի չեն խոսում, կամ խոսում են քիչ, դա ամենևին չի նշանակում, որ վաղը, մյուս օրը, եթե անհրաժեշտություն լինի, չեն խոսելու, ուղղակի քարը քարի վրա չեն թողնի ՀՀ-ի ժողովրդավարության միֆից։ Բայց դոզավորված ձևով են այդ տեղեկությունն արձանագրում իրենց զեկույցներում»,-ասաց նա։
Մելիքյանի համար զարմանալի չէ իշխանության արձագանքը, որ «Freedom House»-ը չի որոշում մեր երկիրը ժողովրդավար է, թե ոչ։
«Եթե հակառակն ասեր՝ գոռգոռալու էին, բարձրաձայնելու, ինչպես և անում էին։ 2019-ին իրենց իշխանության առաջին տարին էր և ՀՀ-ի ցուցանիշներն էապես բարձրացվեցին, հնարավոր բոլոր ձևերով թմբկահարում էին։ Հիմա ձեռնտու չէ, այսպիսի հիմար արտահայտություն պետք է հնչեցնեին»,-ասաց նա։