16/04/2024 13:30
Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իր համար դատավորի աթոռին նստած է ոչ թե դատավոր Դոլմազյանը, այլ Փաշինյանը։
«Սա Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենախայտառակ, ամենաամոթալի քաղաքական հետապնդումներից է։ Միջազգային կառույցները փորձում են հնարավորինս աչք փակել քաղաքական այս հաշվեհարդարների վրա, բայց չեն կարող շարունակել անամոթ «եվրոյոնջա» քաղաքականությունը»,-ասաց նա։