16/04/2024 20:34
Ոսկեպարցիներն սկսել են պետական դավաճանության կասկածով ՀՀ Գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթացը (Տեսանյութ)
Սկսվել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը, հայտնում է «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը։
Հիշեցնենք, որ ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։
Երկօրյա ժամկետը լրանալուց հետո Ոսկեպարցիները սկսել են պետական դավաճանության կասկածով ՀՀ Գլխավոր դատախազություն դիմում ներկայացման գործընթացը: