16/04/2024 10:55
Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության ողջ համակարգին մաղթում է ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի:
«Այսօր Ոստիկանության օրն է՝ մասնագիտական տոնը իրավապահ համակարգի մի կարևորագույն օղակի, որը տասնամյակներ ապահովել է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգ ապրելու իրավունքը: Չեմ ասում՝ նախկին գործընկերներիս, որովհետև ծառայությունը հայրենիքին, օրենքին և մարդուն երբեք նախկին չի լինում: Նախկին չի լինում պատասխանատվությունը պետության ու քաղաքացու ապահովության և անվտանգության համար: