16/04/2024 20:06
Սլովակիան դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
Սլովակիան դեմ է հանդես գալու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ուկրաինան կարող է ասել. «Մենք ցանկանում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին»: Դա նրանց ազատ կամարտահայտումն ու որոշումն է։ Մենք էլ ասում ենք, որ խորհրդարանում չենք վավերացնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը, քանի որ Սլովակիային պետք է չեզոք Ուկրաինա։ Սլովակիայի շահերը կվտանգվեն, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Ֆիցոն։
Նա միևնույն ժամանակ հավելել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը իրենք դեմ հանդես չեն գա, նույնիսկ այն կարծիքին են, որ Բրյուսելի և Կիևի բանակցություններն այդ հարցի շուրջ պետք է հնարավորինս շուտ մեկնարկեն։