16/04/2024 20:58
Եվրոպային ամենաքիչը 6-8 տարի է պետք՝ ռուսական գազին այլընտրանք գտնելու համար․ Ավտրիայի նախկին արտգործնախարար
Եվրոպային ամենաքիչը 6-8 տարի է պետք՝ ռուսական գազին այլընտրանք գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Կարին Կնայսլը։
«Նրանք այժմ փնտրում են այլընտրանքային աղբյուրներ, բայց խնդիրը գնի ու առաջարկվող պայմանների մեջ է։ Եվ դա անմիջապես չի կարող տեղի ունենալ, առնվազն 6-8 տարի է անհրաժեշտ»,- ասել է Կնայսլը՝ պատասխանելով հարցին, թե Եվրոպան այլընտրանք փնտրու՞մ է ռուսական գազին։
Ավստրիայի ԱԳ նախկին նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելուն՝ նշելով՝ ռուսական տնտեսությունը վնասներ, որպես այդպիսին, չի կրել։
«Պատժամիջոցները ստիպեցին, որ ռուսական ընկերությունները ինքնուրույն լուծումներ փնտրեն։ Ռուսաստանը կրկին առաջատար է այն ոլորտներում, որոնք անմիջականորեն կապ չունեն ռեսուրսների արտահանման հետ»,- ասել է ավստրիացի նախկին պաշտոնյան։