16/04/2024 15:37
Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան
Լարվածության աճն ի վնաս է և՛ տարածաշրջանին, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել ու շարունակել խաղաղության մասին երկխոսությունը»,- ասաց նա։
Դեսպանը նշեց՝ Իրանը գտնում է, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը, դիվանագիտությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու միջազգային իրավունքները հարգելը։
«Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսության միջոցով»,- ասաց նա։