17/04/2024 14:10
Գարշելի է․ իշխանական պատգամավորը ՀՀ ժողովրդավարական հետընթացը կապում է տեղահանվածների խնդիրների հետ․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Պարզվում է` ՀՀ ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներն են։
Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը։
Այս ամենն արդեն գարշելի է, սիրելի՛ «քույրեր և եղբայրներ»։
Հուսով եմ՝ «Ֆրիդոմ հաուսի» հայաստանյան ներկայացուցիչները պատեհ առիթով կմեկնաբանեն իշխող ուժի ներկայացուցչի այս հայտարարությունը»։