17/04/2024 16:16
Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ)
Անվտանգության մասին խոսելով` կարևոր է խոսել նաև պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության մասին. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«ՀՀ-ն իր էներգակիրների 80 տոկոսը ներկրում է ՌԴ-ից, ցորենի ներկրվող 99 տոկոսը ՌԴ-ից է։ Պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք անվտանգ ապրել, պետք է այդ խնդիրներին անդրադառնալ և լուծումներ գտնել»,-ասաց նա։
Ըստ տնտեսագետի՝ ոչ թե քաղաքականությունն է ազդում տնտեսական պրոցեսների վրա, այլ հակառակը՝ տնտեսություն է ազդում քաղաքական պրոցեսների վրա։
«Ես փորձեցի մտաբերել` արդյո՞ք կա աշխարահում մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում, անկեղծ ասած` այդպիսի երկիր չկարողացա գտնել։ Սա ցույց է տալիս, որ եթե ուզում ենք արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, պետք է տնտեսական ներդրումներ լինեն։ ՀՀ-ն և՛ Մոսկվային, և՛ Արևմուտքին պետք է բացատրի, որ այլընտրանք չունի, եթե հրաժարվի մի ուղղությունից, ինքը կկորցնի առևտրաշրջանառության բոլոր ուղղությունները։ Այս ազդակները պետք է փոխանցել»,-ասաց նա։