17/04/2024 12:53
Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակվում է․ գյուղացիները սպառնում են բոյկոտել հանդիպումը (Տեսանյութ)
Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ, հայտնում են «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է․ «Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան՝ ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ»։