16/04/2024 23:53
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Ֆրանսիայի կառավարությունը հետ է կանչել Ադրբեջանում իր երկրի դեսպանին, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ պայմանավորված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից միակողմանի գործողություններով, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հանդիպում ունեցել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնի հետ և «ափսոսանք է հայտնել Բաաքվի գործողությունների առնչությամբ»։
Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Փարիզը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ «միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարմության և երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման» պայմաններում։