17/04/2024 11:07
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային՝ «իրավիճակը սրելու» համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է «ապակառուցողական գործունեության» համար՝ ի պատասխան ապրիլի 16-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության։
Նշենք, որ ըստ հայտարարության՝ Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին իր երկրի հետ հարաբերությունները վնասող միակողմանի քայլերի համար և հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնին։
Ադրբեջանը հայտարարել է, որ Ֆրանսիան «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ է տանում», բայց չնայած դրան՝ իրենք միշտ բաց են եղել երկխոսության համար։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ֆրանսիան իր գործողություններով վերջին երեքուկես տարիների ընթացքում լրջորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել է իրավիճակի սրում»։