17/04/2024 19:20
Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ)
«Որքան հաճախակի են դառնում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, այնքան թուլանում է իրավական պետություն ասվածը, դա էլ իր հերթին ազդում է համապետական խնդիրների լուծմանը, քանի որ մարդիկ, որոնք պարտավոր են լուծել այդ խնդիրները, դադարում են հաշվետու լինել, առաջնորդվում են օրվա շահերով․ որպես հետևանք՝ տուժում է պետությունը։ Արդարացիորեն կարող ենք պնդել, որ Հայաստանում գործող իշխանությունը հակաժողովրդավարական են, հակաիրավական են»,-«Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Ո՞վ է ասել, որ մենք պետք է սպասենք, թե ինչ են ասելու միջազգային կազմակերպությունները մեր երկրում տեղի ունեցող անօրինությունների մասին, մի՞թե մենք չենք կարող երկրի ներսում պաշտպանել արժեքները, ո՞վ է ասում, որ մենք պետք է ժողովրդավար լինենք Արևմուտքի աչքին լավ երևալու համար կամ մարդու իրավունքները պաշտպանենք, որ Եվրոպայում մեզ լավ վերաբերվեն։ Դրանք համամարդկային արժեքներ են, որոնք ցանկացած պետություն պետք է պաշտպանի։
Միջազգային կազմակերպությունների հետ, այո, պետք է աշխատել։ Եթե լինի համակարգված աշխատանք, վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, պարզապես մենք մեր ռեսուրսներով պետք է փորձենք պայքարել իրավական, ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Եթե միջազգային գործընկերները դրան կարձագանքեն, լավ, եթե ոչ, չպետք է նրանց հույսով ապրենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում