17/04/2024 12:40
Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կոսովոյում և Ուզբեկստանում ԵՄ առաքելությունների ղեկավարների պաշտոններում առաջադրել է էստոնացի դիվանագետներ Այվո Օրավի և Տոյվո Կլաարի թեկնածությունը։
Դիվանագետների նշանակումներն իրենց նոր պաշտոններում ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ նրանք պաշտոնական հաստատում ստանան այն երկրներից, որտեղ նշանակվել են դիվանագիտական աշխատանքի համար։
Ընդհանուր առմամբ, Բորելը երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններում բարձր պաշտոններում ներկայացրել է 44 հոգու թեկնածություն։