17/04/2024 12:38
Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․ Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ
Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ Սեդրիկ Վան Սթիվենդաելը այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով հնարավորինս նպաստել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիլյորբանի քաղաքապետն ընդգծել է, որ նախորդ քաղաքապետը նույնպես ակտիվ է եղել, նախկինում եղել է պատգամավոր, որը Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրումն է ունեցել։
«Նախ կասեմ, թե ինչու եմ ես այստեղ։ Ես Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետն եմ։ Առաջին անգամ եմ ընտրվել։ Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․․․»,- ասել է քաղաքապետն՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքապետները պետք է այցելեն Հայաստան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։