17/04/2024 15:21
Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին
Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին, այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության վրա՝ երկու երկրների ղեկավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վաղաժամկետ դուրսբերման մասին»,- ասել է նա։
«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- հավելել է Ալիևի օգնականը։