17/04/2024 12:32
Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մեղադրանքը լրացվել է Արմեն Գրիգորյանի և Նարեկ Մալյանի հոդվածով. քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է, և խոչընդոտը վերացվել է կալանքի միջնորդություն ներկայացնելով։ Չեմ կարող պաշտոնապես ասել, բայց դրա հավանականությունն այս փաստից հետ, հասկանում եք, թե որքան է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանն ասաց, թե Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում.
«Սամվել Վարդանյանն էլ այդ ամենը մանրամասն ցուցմունքով երեկ ներկայացրել է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։