17/04/2024 16:12
«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին
Նիկոլ Փաշինյանի և Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հանդիպումը մոտ 1 ժամ է տևել, ArmeniaSputnik-ին ասել է ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Ոսկեպարցիներին խոստացել է, որ մեր ուզած ձևով կլուծի սահմանազատման խնդիրը։ Իր ասելով` տարածքները չեն հանձնվելու։ Ներքին Ոսկեպարից` գետից այս կողմ, որ հակառակորդը պիտի գար նստեր, հիմա էդ մտքից պիտի հրաժարվեն։ Առաջարկեց ամեն դեպքում այլընտրանքային ճանապարհ կառուցել, ժողովուրդը դեմ գտնվեց», - պատմել է նա։
Հանդիպմանը ներկա Մախսուդյանը հարց է տվել Վերին Ոսկեպարի մասով, ասել է` փորձելու ենք մեր անկլավների հետ փոխանակել, բայց չգիտի` դա ոնց պիտի արվի։