17/04/2024 22:34
Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը
«Մոլդովա Փոստ» ընկերությունը հայտարարել է դեպի Ռուսաստան փոստային ծառայությունների ամբողջական վերականգնման մասին․ դրանք ընդհատվել էին անցյալ տարվա հուլիսին։
«Ռուսաստանի Դաշնություն նամակների և ծանրոցների ուղարկումը վերսկսվել է»,- նշված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
2023-ի հուլիսին պետական «Մոլդովա Փոստ»-ը դադարեցրել էր բոլոր տեսակի փոստային առաքումները դեպի Ռուսաստան՝ լոգիստիկ դժվարությունների պատճառով:
Ընդ որում, «Մոլդովա Փոստ»-ի հաճախորդները կարող էին Ռուսաստանից նամակներ ու ծանրոցներ ստանալ։ Հոկտեմբերին մոլդովական կողմը փոստային կապը մասամբ վերականգնեց, և հնարավոր դարձավ նամակներ և բացիկներ ուղարկել։ Այժմ վերականգնվել են փոստային բոլոր ծառայությունները։
Նման ընդհատումներ տեղի են ունեցել նաև 2022 թվականին։ Դրանք ազդում են նաև Մերձդնեստրի փոստի վրա, որը նամակագրություն է ուղարկում մոլդովական փոստային ծառայության միջոցով։