18/04/2024 11:28
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում, այս մասին կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա վստահեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցական տարիքի երեխաները տեղավորվել են դպրոցներում։
«Հիմա մենք մարզերից ստացվող հատուկենտ ահազանգերով տեսնում ենք, որ հիմնականում կրթությունից դուրս մնացած կարող են լինել այն երեխաները, որոնց ընտանիքները բնակության մի քանի վայր են փոխել, նման մի քանի դեպք ունեցել ենք, արագ ու օպերատիվ աշխատում ենք, լուծում ենք»,- նշեց նա։