18/04/2024 13:32
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ խոստումներով, որ այլևս երբեք չեն կրկնվի, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքներին. այս մասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը։
Վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններով հանդես գալու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ»,- ընդգծել է կոնգրեսականը՝ համոզմունք հայտնելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անտեսվել և չեն կարող անպատասխան մնալ։