18/04/2024 14:39
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը
Օկուպացված Արցախի տարածքում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսվել է 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ (Ակնա) քաղաքում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության ավարտի գործընթացը։ Այն նպատակ ուներ վերահսկելու կրակի դադարեցումը և կանխելու ղարաբաղյան տարածաշրջանում իրավախախտումները՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն։