18/04/2024 20:55
Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար
Բրիտանական խորհրդարանի ավելի քան 130 անդամներ ստորագրել են նամակի ներքո, որով կառավարությունից պահանջում են Իրանի բանակի էլիտար՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ճանաչել որպես «ահաբեկչական կազմակերպություն», հայտնում է Times-ը։
«Կառավարությունը պայքարում է ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ արգելելով «Համաս»-ն ու «Հըզբոլլահ»-ը, բայց դա բավարար չէ... Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այս խմբավորումների արմատական գաղափարախոսության, ֆինանսավորման, վերապատրաստման հիմնական աղբյուրն է։ Կառավարությունը պետք է խնդիրն արմատապես լուծի և ճանաչի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ որպես «ահաբեկչական կազմակերպություն»»,-նշված է նամակում։
Բրիտանացի խորհրդարանականները քննադատել են Իսրայելի գործողություններին ի պատասխան՝ իրանական կողմի ձեռնարկած հրթիռային հարվածները՝ միևնույն ժամանակ նշելով, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «երբեք այսքան վտանգավոր չի եղել Բրիտանիայի համար»։