18/04/2024 21:56
Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Նոր Գվինեայում ավիաթռիչքներ իրականացնող իր քեռու՝ Ամբրոուզ Ֆիննեգանի մարմինը ավիավթարից հետո չի գտնվել՝ մարդակերների պատճառով։
«Իմ քեռի Ամբրոուզը մեկ շարժիչանի ինքնաթիռներով հետախուզական թռիչքներ էր կատարում ռազմական գոտիների վրայով։ Նրա ինքնաթիռը խոցել են Նոր Գվինեայում, և քեռուս մարմինն այդպես էլ չի գտնվել, քանի որ Նոր Գվինեայի այդ հատվածում իսկապես շատ մարդակերներ կային»,- ասել է Բայդենը՝ Պիտսբուրգում կայացած միջոցառման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
CNN-ի փոխանցմամբ էլ՝ Բայդենի վարկածը տարբերվում է Պենտագոնի զեկույցից, որում նշված է, որ Ֆիննեգանի ինքնաթիռը «անհայտ պատճառներով հարկադրված վայրէջք է կատարել» ջրի վրա՝ կղզու մոտ։ Ինչպես նշվում է զեկույցում, երեք մարդ չի կարողացել դուրս գալ խորտակվող ինքնաթիռից, նրանք մահացել են, և անձնակազմի անդամներից միայն մեկն է ողջ մնացել։