18/04/2024 14:12
Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ
Ծառայողական քննություն է նշանակված, արդյուքները կհարպարակվեն՝ իրականությո՞ւն է դա, թե՞ ոչ. լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից քաղաքացիների խոշտանգման դեպքերին:
Դիտարկմանը, որ աննախադեպ է որակվում տեղի ունեցածը՝ ոստիկանները շղթայված Սամվել Վարդանյանին բաժին են տեղափոխում, և նա ճանապարհին խոշտանգվում է՝ արձագանքեց. «Դա դեռ հարց ա՝ այդպե՞ս է եղել, թե՞ ոչ»:
Սևան Քոչարյանը նշեց, որ իր կարծիքով՝ նման դեպք չի կարող տեղի ունենալ։ «Ոստիկանությունում բռնություններ չկա»,-ասաց նա։