18/04/2024 21:18
Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից
Թոքաթի նահանգապետ Նուհան Հաթիփօղլուն TRT Haber-ի եթերում հայտնել է, որ ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժից տուժած տարածքում, քանդվել են տներ, շենք-շինություններ։ Նա, սակայն, նշել է, թե ավերված շինությունները հիմնականում հնում կառուցված են եղել։
Վիրավորների ու մահվան հնարավոր դեպքերի մասին տեղեկություն առաժմ չի հաղորդվում։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 18:11-ին, օջախը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա՝ Սուլուսարայ քաղաքի մոտ։