18/04/2024 17:18
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։
«Այս միջադեպն աննախադեպ է և՛ բռնության նյութերով, և՛ հանցագործության պլանավորվածությամբ, որը տեղի է ունեցել։ Իրապես մտահոգիչ է, որ ոստիկանության մասնակցությամբ մենք բռնության նորանոր մեթոդների ենք աակաանատես լինում»,-ասաց նա՝ անդրադառնալով ոստիկանության թողտվության պայմաններում Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։
ՀԿ նախագահի խոսքով՝ քաղաքական իշխանության հրապարակային խոսքի համատեքստում էլ ակնհայտ է դառնում, որ միջամտություն կա։
«Այս հանցագործությունն անձին իր որոշակի արարաքի համար պատժելու գործողություն էր։ Դա այնքան ակնհայտ է, որ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց Մելքոնյանը։