18/04/2024 21:10
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Մոսկվան չի բացառում, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մայիսի վերջին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն պարոն Գրոսսիի հաջորդ այցին Ռուսաստան, ապա մենք չենք բացառում, որ այն կարող է տեղի ունենալ մայիսի վերջին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը Ռուսաստան՝ նշելով՝ այժմ հստակեցվում են այցի դետալները։
Նշենք, որ երեկ իրանական կողմն էլ էր հայտնել, որ նախատեսվում է Գրոսսիի այցը՝ իրենց երկիր։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին շուտով կայցելի Իրան», -հայտարարել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Նախատեսում են, որ այցը կկայանա ապրիլից մինչև մայիսի վերջ, երբ Իրանում կանցկացվի Միջուկային առաջին համաժողովը։