18/04/2024 09:37
«Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավոր Ժորա Չիչոյանը գիշերը ժամը 3-ի սահմաններում հրապարակել է Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, նրա նկատմամբ համակցված կիրառվել է գրավ 7 մլն դրամի չափով, ինչպես նաև տնային կալանք:
Ավելի վաղ Մելիքյանն ասել, որ ի թիվս այլ փաստարկների պաշտպանները դատարանում նշել են նաև այն հանգամանքը, որ Վարդանյանը կրկին խոշտանգվելու վտանգի տակ է, ուստի պետք է ազատ արձակվի, սակայն դատարանը ամենախիստ խափանման միջոցի` կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել»։