18/04/2024 11:34
Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր
Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը:
Նա նշել է, որ խաղաղապահները կարեւոր դեր են խաղացել.«Քաղաքացիական բնակչությանը հաջողվել է փրկել, նրանց օգնել են և՛ տարհանման ժամանակ, և՛ բուժում տրամադրելու, և՛ ջրով ու սննդով ապահովելու հարցերում։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ ավարտված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»:
Պատգամավորը նշել է, որ խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմեր չկան, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։