18/04/2024 10:17
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 4 չձևակերպված վարձու աշխատողներ, որոնց հարցով կազմվել է 1 միլիոն դրամի ակտ։
Առավելապես պետական պատվերով և Երևանում մշտապես շինարարություն իրականացնող «Բիդեքը» չհիմնավորված ռիսկի է գնացել, քանզի շինարարության բնագավառում միշտ առկա են կյանքի համար վտանգավոր իրավիճակներ, և դժբախտ պատահարի դեպքում աշխատողի չգրանցված լինելը լի է պատասխանատվության խստագույն հետևանքներով։
Մյուս կողմից՝ իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին. այլ հարց է, որ չեն անում. և ինչո՞ւ»։