19/04/2024 15:27
Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ)
Ազգային օրակարգը և ազգային պրոֆեսիոնալ իշխանությունն այն հիմնական հենքն է, որը հնարավորություն է տալու ստեղծել Հայաստանի համար նոր տեսլական, «Տավուշ․ արտաքին, թե ներքին դիմադրության շարժում» խորագրով քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Երբ մեր անվտանգությունը պահում էինք Արաքսի հովտում և Մռավի վրա, այն, իհարկե, օրակարգային խնդիր էր, բայց երևի օրակարգի 3-րդ կամ 4-րդ հարցն էր։ Այսօր բոլոր առումներով անվտանգությունն օրակարգի առաջին հարցն է։ Անվտանգությունը, որպես կանոն, ազգային ուժերի առաքելությունն է։ Ինչքան էլ որ լավ լիբերալներ, սոցիալիստներ լինեն, ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու։ ՀՀ անվտանգությունը պետք է կառուցված լինի ներքին ռեսուրսների վրա»,-ասաց Արտակ Զաքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։