19/04/2024 14:47
Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով
Հայաստանն ինքը դեռ չի կարող որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Sputnik ռադիոկայանին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ Նրանք հայտարարեցին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ միասին հարգել 1991 թվականի սահմանները՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Միաժամանակ զուգահեռ նրանք ստեղծել են սահմանազատման հանձնաժողով։ Եվ դրան զուգահեռ, Փաշինյանը վերջերս հայտարարեց չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որ պատրաստ է փոխանցել... Իսկ 1991 թվականի սահմանները, որոնք Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը հաստատեր ու պաշտպաներ, դրանք հաշվի չեն առնվում այս դեպքում», - ասել է Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի՝ իր պատասխանատվության ոլորտը նշելու պարտավորության մասին պետք է խոսել միայն Հայաստանի սահմանների սահմանազատումն ավարտելուց հետո։